Հրապարակվել է Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս 2 պաշտոնյայի դատավճիռը

    Հրապարակվել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դատավճիռը։

    Դատավճռով Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, նաև այլ հոդվածներով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 6 տարվա ազատազրկումը, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

    Լևոն Երանոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 5 տարի ժամկետով ազատազրկումը: Նա ևս համաներմամբ ազատվել է պատժի կրումից:

    Մեղադրող դատախազն իր ճառում միջնորդել էր Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման, Լևոն Երանոսյանին՝ 8:

    Ոստիկանության Ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը մեղավոր են ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցվել է:

    Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2020 թվականին հրապարակած հաղորդագրության համաձայն՝ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

    Գասպարյանին, Երանոսյանին եւ եւս երկու անձի մեղադրանք էր առաջադրվել:

    Total
    0
    Shares
    Թողնել պատասխան

    Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

    Նախորդը

    Դժբախտաբար, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի սահմանադրության մեջ. Բայրամով

    Հաջորդը

    Վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը

    Առնչվող նյութեր
    Դիտել

    Արցախի ԱԳ նախարարը ԼՂ-ի հարցով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

    Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ…
    Դիտել

    Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

    Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա…
    Դիտել

    Զոհերի թիվը 16 է. կա 8 անհետ կորած

    Օգոստոսի 16-ին, ժամը 12:00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու…
    Դիտել

    Վիգեն Սարգսյանը քաղաքական հետապնդում է որակում իրեն ներկայացված մեղադրանքը

    Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իրեն ներկայացված մեղադրանքը որակում է «քաղաքական հետապնդման դրսևորում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում»։…

    Հետևեք մեզ Instagram-ում

    Հավանեք մեր Facebook էջը

    Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

    Total
    0
    Share