Հնդկաստանում կրոնական միջոցառման ժամանակ 100-ից ավելի մարդ է մահացել

Առնվազն 107 մարդ, հիմնականում կանայք, զոհվել են Հնդկաստանի հյուսիսային Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է նշված քաղաքի ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո։ Փրկվածներից մեկի խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կրոնական միջոցառումն ավարտվել է, և բոլորը սկսել են հեռանալ հավաքի վայրից։

«Տեղում հավաքվել էր հետևորդների հսկայական բազմություն։ Ելք չկար, բոլորը ընկան իրար վրա, և սկսվեց հրմշտոց։ Երբ ես փորձեցի հեռանալ, դրսում կայանված մոտոցիկլետներ կային, որոնք փակեցին իմ ճանապարհը։ Շատերը կորցրել էին գիտակցությունը, իսկ մյուսները մահացել են»,- պատմել է տուժածներից մեկը։ 

Միջադեպի ստույգ պատճառները հետաքննվում են։ Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հրահանգել է Հաթրաս քաղաքի և շրջակայքի իշխանություններին արագացնել փրկարարական և օգնության աշխատանքները: Նա նաև հետաքննություն է իրականացրել միջադեպի պատճառների վերաբերյալ՝ Ագրայի ոստիկանության և Ալիգարհի հանձնակատարի ղեկավարությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ նախագահը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնողների հետ

Հաջորդը

Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները ՀՀ-ում են՝ ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո…
Դիտել

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարությունը իր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share