Հայաստանը զիջելու ոչինչ չունի․ ՔՊ պատգամավոր

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, թե որևէ մեկը չի պատրաստվում և չի կարող Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից որևէ հողակտոր հանձնել․ «Այն, ինչ դուրս է, ուրեմն դուրս է գտնվում»,- ասել է նա։

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել է, թե սահմանազատման ու սահմանագծման քարտեզների ընտրությունը ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել հենց բանակցությունների ընթացքում. «Դեմարկացիայի հետ կապված խնդրով պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում։ Այս ընթացքում թեման ոչ այնքան քարտեզն է, որքան այն շահարկումները, որ Հայաստանը իր տարածքներից է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի, ՀՀ իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն ինչը մերն է, մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել երկկողմ համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա–Աթայի հռչակագրով, ապա դա էլ պետք է ունենա իր քարտեզը։ Շատ է շահարկվում, որ մենք գնում ենք խնդիրների միակողմանի լուծման ճանապարհով․ բացարձակապես նման բան չկա, դա միակողմանի չի կարող լինել, մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք»,- նշել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքուն Ֆրանսիայի վարչապետին կոչ է անում չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հակամարտության կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է․ Արա Այվազյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, այս մասին Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ…
Դիտել

Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել…
Դիտել

Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում հնչեցված կոչերը. ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի մեկնաբանությունը Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան բանաձև-զեկույցի ընդունման վերաբերյալ. «Ողջունում ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share