Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Երևանի ու Անկարայի միջև գոյություն ունի առողջ երկխոսություն, և Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Ինչպես և նախկինում, Հայաստանը շահագրգռված է և գործնական ջանքեր է գործադրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք լիովին պատրաստ ենք ամբողջականորեն կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Պատրաստ ենք այս համատեքստում իրականացնել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ առողջ երկխոսություն ունի։  

ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով՝ վաղուց եկել է արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները (խմբ՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում) կյանքի կոչելու ժամանակը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Առնչվող նյութեր
Դիտել

Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի համայնքների բնակչությանը դրամական աջակցություն է տրամադրվել

Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…
Դիտել

Սարուշենի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից տեղեկացնում են, որ ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում,…
Դիտել

Սլավիկ Գալստյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյան դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ։ «Փարիզ-2024»-ում մեր մարզիկները կպայքարեն օլիմպիական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share