Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից․

«Իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, ներառյալ՝ ՀՀ հարաբերությունները հարևանների հետ։ Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները», – նշել է Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՎՐՈ-2024․ հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահը ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.  Սիրելի հայրենակիցներ, Այսօր…
Դիտել

Հորդանանը բացում է իր ռազմաբազաները ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար

Հորդանանը հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների համար իր ռազմաբազաների բացման մասին։ ԱՄՆ-ն օգտագործելու է Հորդանանի ռազմակայանները՝ Իսրայելին…
Դիտել

Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան

Մենք պետք է մեր անձնական օրինակով ու քայլերով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ պարկեշտ…
Դիտել

ՀՀ քննչական կոմիտեն՝ Դավթաշենում հնչած կրակոցների մասին

Այսօր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչել են կրակոցներ, մեկ անձ՝ Կ․ Մխիթարյանը, հրազենային վնասվածքով տեղափոխվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share