Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի․ Պապոյան

Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի, բայց Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, ունի որոշակի պարտավորություններ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների նկատմամբ և ՀԱՊԿ մյուս անդամ երկրները Հայաստանի նկատմամբ, այդպիսինն է այդ անվտանգային համակարգի էությունը; Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Ըստ Պապոյանի՝ ՀՀ-ն երբեք ՀԱՊԿ-ին չի մերժել, որպեսզի ՀԱՊԿ-ն առաքելություն ուղարկի Հայաստան.

«ՀՀ-ն հստակ հարցադրում է անում՝ որտե՞ղ է գալու այդ կոնտինգենտն իր առաքելությունն իրականացնելու,  որովհետև, երբ օրինակ՝ եվրոպացիները գալիս են՝ իրենք ասում են, որ մենք ունենք այսպիսի քարտեզ, որտեղ այ այս բլուրը Հայաստանինն է, այս անտառափեշն Ադրբեջանինը, և մենք գալու ենք ու այս բլուրի մոտ կանգնենք և դիտարկենք, երբ մենք մեր ՀԱՊԿ գորընկերներին ենք հարցնում, ասում ենք՝ որտեղ եք գալու կանգնեք, իրենք չեն ասում, որ օրինակ՝ այս բլուրը Հայաստանինն է, անտառափեշը՝ Ադրբեջանինը, բայց, եթե իրենք գալիս են ու ինչ-որ մի տեղ կանգնում են, պետք է ֆիքսեն՝ որտեղ է սկսվում Հայաստանը և որտեղ է սկսվում Ադրբեջանը, որովհետև, եթե իրենք չեն ֆիքսում, ապա ի՞նչն են դիտարկելու: Ադրբեջանը օրինակ՝ 10 քայլ առաջ եկավ, դա Ադրբեջանի տարածքում արե՞ց, թե՝ ՀՀ-ի, այսինքն՝ շատ կարևոր է ելակետերը ֆիքսել, սա է ամբողջ խնդիրը և Հայաստանը ՀԱՊԿ-ից ընդամենը պահանջում է այնպիսի դիրքորոշում, որն ուղղակի ՀՀ-ի ազգային և պետական շահերի հետ համընկնում է և ընդհանրապես՝ սա Ալմա-Աթայի հռչակագրով է ամրագրված, Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ են դարձել այդ նույն տրամաբանությամբ, սա ֆիքսո՞ւմ են մեր ՀԱՊԿ գործընկերները, թե չեն ֆիքսում՝ սա շատ կարևոր է: Մեր պահանջը հետևյալն է՝ մենք պետք է մեր գործընկերներից հստակ դիրքորոշում ունենանք մեր տարածքային ամբողջականության վերաբերյալ, մեր սահմանների վերաբերյալ: Հիմա, երբ մենք այդ հարցերի շուրջ չենք ստանում պատասխաններ և չի էլ ակնկալվում, որ կստանանք պատասխաններ, այդտեղ ուղղակի գործընթացին մասնակցելու նպատակահարմարությունը չեմ հասկանում: Մենք չէինք ուզի, որ այդպես լիներ, բայց այդպես է, այդտեղից է գալիս այն տրամաբանությունը, որ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից, մենք չենք ուզում դուրս գալ, բայց դե ֆակտո իրենք դուրս են դրել մեզ այդ գործընթացից»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հաջորդը

Հանրապետության տարածքում տեղացել է առաջին ձյունը

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետի աշխատակազմի ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը կրճատվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և…
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարին

Մարտի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիին: Հանդիպմանը կողմերն ընդգծել…
Դիտել

Արցախահայությանը գերության մեջ է պահում Ալիևը` ռուս զինվորականության աջակցությամբ. Լոս Անջելեսի քաղաքապետ և քաղխորհրդի նախագահ

Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share