Հայաստանում 206 դատավորի աշխատավարձ կբարձրանա շուրջ 60 տոկոսով

Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում:

«Նախագծով հնարավորություն է ստեղծվում բարձրացնել այսօր ՀՀ-ում գործող դատարաններից ամենածանրաբեռնված օղակի՝ առաջին ատյանի դատարանի աշխատավարձերը: Հայաստանում ունենք գործող 300 դատավոր: Նախագիծը հաստատվելու դեպքում թվով 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Դա ընդհանուր իրավասության դատարանն է, վարչական դատարանն ու սնանկության դատարանը»,-ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ այդ փոփոխությունը կբերի նրան, որ գերծանրաբեռնված այդ օղակն ավելի գրավիչ կլինի մասնագետների համար: Բացի այդ՝ միջազգային գործընկերներն ու չափանիշները վկայում են, որ նման սոցիալական երաշխիքների ապահովումը նպաստում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալուն:

Կառավարությունը 2022 թվականին արդեն բարձրացրել էր Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը: Մինասյանը հավելեց՝ կա նաև բարձր աշխատավարձերով նորաստեղծ եռաստիճան Հակակառուպցիոն դատարանը: Փաթեթային լուծումն ավարտին հասցնելուց հետո կմնա միայն մեկ օղակ՝ Վերաքննիչ դատարանը, որում գործում է շուրջ 65 դատավոր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ դատավորների և առհասարակ պաշտոնյաների աշխատավարձն առաջին հերթին բարձրացնում են քաղաքացիների համար: «Քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Եվ դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց՝ կառավարության համար  կարևոր է, որ աշխատավարձերի փոփոխությունն ու ֆինանսական ծախսը ենթադրի նաև բովանդակային փոփոխություններ: Առանց բովանդակային փոփոխությունների կառավարությունն ուղղակի աշխատավարձի բարձրացում չի անելու:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը. Փաշինյան

Հաջորդը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում

Առնչվող նյութեր
Դիտել

Երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով մահացել էր. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս…
Դիտել

Պատերազմի ընթացքում ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետը փախել է կրակային դիրքից

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի…
Դիտել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share