Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն․ ԱՄՆ պետքարտուղար

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար:

«Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել և աջակցել՝ Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին: Կարծում եմ՝ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի:

Շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Կարող ենք գնահատել, թե ավելին ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ համաձայնության հասնելու հարցում»,- ասել է Բլինքենը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը

Հաջորդը

Եվրո 2024. Անգլիան դուրս եկավ եզրափակիչ

Առնչվող նյութեր
Դիտել

Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն…
Դիտել

Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ՝ իհարկե, մնալ. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կմիջամտի Հայաստանի վրա հարձակման դեպքում, սակայն…
Դիտել

Իսկ ինչո՞ւ չենք հիշում, որ մենք ունենք Արծվաշենի հարց․Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի արտահերթ նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ տեղեկությանը, թե Տավուշի ու Արարատի մարզերից տարածքներ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share