Հայաստանին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից տրամադրվելիք օժանդակությունը Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը նպաստելուն է միտված լինելու։ ԵՄ-ն կարևորում է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությունը, և այս օգնությունը շեշտը դնում է նմանատիպ նպատակային ծախսերի վրա։ Նախատեսված օգնությունը ոչ մի պարագայում չի ծառայելու մահաբեր զենք-զինամթերք գնելուն, և չի ենթադրելու ռազմական համատեղ զորավարժություններ, քանի որ ԵՄ-ն զինուժ չունի։

ԵՄ անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների նիստին նախատեսվում է նաև հաստատել Եվրահանձնաժողով-Հայաստան երկկոխության մեկնարկը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Երկխոսության մեկնարկից հետո այն վարելու հիմնական գործիքը կլինի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին:

Ինչպես հայտնի է, տարիներ տևած բանակցություններից հետո Եվրամիությունն անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը:

Ավելի վաղ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտնել էր, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում ինքնաթիռ է կործանվել

Հաջորդը

Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի․ վարչապետ

Իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորն անել Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ ՀՀ Կառավարության ծրագրի 2022…
Դիտել

Հայ փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Սիրիայում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 13-ին ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 14-ին…
Դիտել

Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կրկին խախտել են հրադադարը․ ՊՆ

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share