Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ:

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:

Երևանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի:

Թիմային հաշվարկում Երևանի պետական համալսարանը գրավել է պատվավոր 8-րդ տեղը։

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ օլիմպիադային տրված 10 խնդիրներից երկուսը կազմվել և առաջադրվել էին Տիգրան Հակոբյանի և Կարեն Քեռյանի կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ Կուրսկի շրջանի Բելովսկի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Հաջորդը

Էլինա Ավանեսյանն առաջին մրցախաղն է անցկացրել Հայաստանի դրոշի ներքո և հաղթանակ տարել

Առնչվող նյութեր
Դիտել

Արագածոտնի նախկին մարզպետը եղբոր հետ պետությունից խարդախությամբ հափշտակել է շուրջ 72 մլն դրամ

Կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակված Ս.Ս.-ն, ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության…
Դիտել

Նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի առաջիկա 2-3 տարում․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։ «Նուբարաշեն վարչական շրջանում 4 հին շենքերի…
Դիտել

Հայաստանի շահերը պահանջում են, որ ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը ձեռնպահ մնա Ռուսաստանի «ղեկավարին» շնորհավորելուց

Հայաստանի Հանրապետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ շահերը պահանջում են, որ Հայաստանի ժողովրդի կողմից ժողովրդավարական մանդատով օժտված Կառավարությունը եւ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share