Հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու, ավտոմեքենաներին և ուղևորին հարվածներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։

Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ, 195-րդ հոդվածի 2-րդ մասերով։

Հավաքի մասնակիցների մեկ այլ խումբ, փակելով Խանջյան փողոցը և խոչընդոտելով տվյալ հատվածով ընթացող ավտոմեքենայի ընթացքը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել ավտոմեքենային, վնասել դիմապակին: Նշված դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նշված 2 քրեական վարույթների շրջանակներում, նկարագրված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկական անձ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները անաչառ և համակողմանի քննությամբ պարզելու, դրանց մասնակից բոլոր անձանց, այդ թվում նաև Խանջյան փողոցում երթևեկած ավտոմեքենայի վարորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաջորդը

Դաշնակցությունը պիտի առերեսվի փաստի հետ. Ալեքսանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել և ստորագրել խաղաղության պայմանագիրը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին. «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից,…
Դիտել

Հայաստանի սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն է․ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե Հայաստանի սահմաններին իրադրությունը հարաբերականորեն կայուն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share