Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել՝ քաղաքացու ինքնահրկիզման փորձի վերաբերյալ

ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով քաղաքացու ինքնահրկիզման փորձին։

«Մամուլում այսօր տարածված հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքի մոտ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, քաղաքացին սպառնացել է ինքնահրկիզման փորձ կատարել։ Քաղաքացու խնդիրը հասկանալու համար Ծառայության համապատասխան աշխատակիցներն ընդունել են նրան։

Վերջինիս պարզաբանվել է, որ անշարժ գույքի իր բաժնեմասի նկատմամբ արգելանք է կիրառվել իր, այլ ոչ թե նախկին կնոջ ունեցած պարտավորությունների համար։ Քաղաքացուն տեղեկացվել է նաև, որ արգելանք կիրառված չէ իր աշխատավարձի նկատմամբ։

Պարզաբանումներն ստանալուց հետո, առանց միջադեպի, քաղաքացին հեռացել է»,- հայտնում են ՀԿԱԾ-ից։

ՀԻՇԵՑՆԵՆՔ՝ այսօր 48-ամյա տղամարդը փորձել էր ինքնահրկիզվել արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության շենքի դիմաց։ Նա  բենզին է լցրել է իր վրա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մսի իրացումը դեկտեմբերի 6-ից կարգելվի

Հաջորդը

Փոխվել է դպրոցի տնօրենի նշանակման կարգը

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ նախագահը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Սպիտակ տունը։ …
Դիտել

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք…
Դիտել

Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Գլխավոր դատախազի հետ կապի մեջ եմ։ Երեկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share