Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել են հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209 կգ) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205 կգ) և դարձել արծաթե մեդալակիր:

Նշենք պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել է նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):

Այսօր ավելի վաղ մրցահարթակ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչը՝ կանանց հավաքականի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 220 կգ արդյունքով (95+125) զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում

Հաջորդը

Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են. Պեսկով

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է Արագածավանի բնակչի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ…
Դիտել

Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է. Ռուբեն Վարդանյան

Հիմա Արցախում բոլորի նյարդերը շատ լարված են, իրավիճակը շատ բարդ է, և այս պայմաններում մարդկայնորեն հասկանալի են սուր…
Դիտել

Համամիտ չեմ, թե Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը․ գեղամ Նազարյան

Չեմ կարծում՝ սա այն գործն է, որ գլխավոր դատախազը այնքան անլրջանա ու իր հեղինակության հետ խաղա, որ մտնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share