Գյումրիի մաքսատան տարածքում մեքենաների կայանման վճարը կբարձրանա

ԱԺ-ն քննարկում է պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել Հյուսիսային մաքսատանը ավտոմեքենաների կայանման վճարը։

«Ծանրաբեռնված աշխատանքի դեպքում, երբ մեքենաները գտնվում են Գյումրիի մաքսատան տարածքում, դժվարանում է այլ տնտեսվարողների ապրանքների մաքսազերծումը։ Մենք առաջարկում ենք պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելով՝ ծանրաբեռնվածությունը նվազեցնել, որպեսզի այլ տնտեսվարողներ չունենան ժամանակային և ֆինանսական ռեսուրսների կորուստներ»,- ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ 

Նրա խոսքով՝ ներմուծված մեքենաները մաքսազերծել 3 օրվա ընթացքում, և այդ ժամանակահատվածի համար մեքենաների կայանման տուրք չի գանձվի, միայն 4-րդ օրվանից՝ օրական 5.000 դրամ։ Բադասյանը նաև ասաց, որ օրենքն ուժի մեջ կմտնի ընդունվելուց 6 ամիս անց։ Ըստ Բադասյանի՝ նախագծի նպատակը ոչ թե մեծ եկամուտներ ստանալն է, այլ մաքսատան ծանրաբեռնվածությունը նվազեցնելը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այգեվանի գունավոր անկյունը, որի բացմանը սպասել են 30 տարի

Հաջորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի կառավարությունն ուղիղ պատասխանատվություն է կրում ԼՂ-ում 2 երեխայի մահվան համար. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պատանդ է պահում 120 000 էթնիկ հայի, այդ թվում` 30 000 երեխաների` նրանց կտրելով ամբողջ աշխարհից, արգելափակելով…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Հռոմի…
Դիտել

Համայնքապատկան մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննության առարկա են դարձել համայնքին սեփականության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share