Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա․ Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ տեսնել ինստիտուցիոնալ ժողովրդավարություն: Ինչո՞ւ, որովհետև իմ համոզմունքն այս 6 տարիների փորձից հետևյալն է, որ այն բոլոր փոփոխությունները, որ հնարավոր էր ՀՀ-ում, այդ թվում՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում, իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, այդ ամեն ինչն արված է: Այդ մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պատկերացում ունի Հայաստանում ժողովրդավարության մասին, այն ամենի մասին, ինչ դեռևս պետք է իրականացնել:

«Այսօր էլ մենք ունենք քաղաքական կամք՝ այդ բարեփոխումները շարունակելու: Բայց մենք կտեսնենք, որ 2018-2019 թթ. փոփոխությունների այդ մեծ տեմպը մի իքս պահի դանդաղեց, նվազեց, և հիմա անբավարարվածության զգացումն այդ փոփոխությունների օրակարգի, բարեփոխումների օրակարգի իրականացումից ավելի շատ է, քան բավարարվածությունը:

Ինչի՞ց է դա, որովհետև միայն ցանկությունը բավարար չէ: Ընդհակառակը, այդ ցանկությունն ավելի մեծ է, որովհետև մենք տեսնում ենք ժողովրդավարության օգուտները, այդ թվում՝ հետևյալ տրամաբանությամբ, որ ժողովրդավարությունն ի վերջո պետության և հանրության դիմադրողականությունը մեծացնում է»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, թե անընդհատ ասվում է՝ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում, ինչը ճիշտ է, բայց չեն հարցնում՝ այդ դժվար ժամանակների միջով ինչպես և ինչի շնորհիվ է անցնում ՀՀ-ն:

«Իմ համոզմունքն այն է, որ ժողովրդավարության, միայն ու միայն ժողովրդավարության, որովհետև եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա: Բայց, հետևաբար, մենք պետք է արձանագրենք նաև, որ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ (մենք բոլորով անկեղծ ուզում ենք՝ դա տեղի ունենա), դա արդեն տեղի է ունեցել և ավարտվել է, և մեզ պետք են արդեն ինստիտուցիոնալ լուծումներ»,- ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մենք հնարավոր բարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ին մերձենալու մեր քաղաքական կամքի մասին. Փաշինյան

Հաջորդը

Աշխատելու ենք, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային․Վասիլիս Մարագոս

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ

Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս…
Դիտել

Մարդկանց շեղելու վարկածը չեմ ուզում բացառել․Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Երեկվանից Երեւանում եւ Շիրակի մարզում լարված իրավիճակ է ստեղծվել կապված հայ ռազմագերիների հերթական խմբի վերադարձի մասին կեղծ լուրի…
Դիտել

Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share