Եռակողմ հայտարարության մեջ չկա, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին։

Նա հիշեցրել է, որ կառավարությունը շուրջ 2 տարի շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով պատրաստակամ է իրականացնել ապաշրջափակումը։ Վարչապետը մանրամասնել է, թե ինչն է խանգարում այդ գործընթացի իրականացմանը. «Խանգարում է այն, որ, կարծես, մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից։ Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե որքանով է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը համապատասխանում կամ տեղավորվում այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Վերջին շրջանում այս հարցով քննարկումներն ակտիվացել են, և փորձ է արվում ներկայացնել, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Ես պետք է միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,- ասաց նա՝ մեջբերելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը։

«Եռակողմ հայտարարությունն ՀՀ տարածքում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը վերապահել է Հայաստանին։ Սա բաց, հրապարակային տեքստ է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են հայտարարությունը ներկայացնել այլ կերպ. «Օրինակ, ինչ չկա եռակողմ հայտարարության մեջ. չկա, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա»,- ասել է նա՝ կոչ անելով հայտարարությունում փնտրել ու գտնել դրույթ, որ հակառակը կպնդի. «Չկա որևէ դրույթ, որ ՀՀ իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում, որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով։ Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայում մեկնարկում ենք տպավորիչ հաղթանակով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Նռնակը պայթեցնել սպառնալով գումար է պահանջել բանկի գանձապահից

Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի և Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի մարզի պարեկները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի…
Դիտել

Ես պահանջում եմ, որպեսզի Ադրբեջանը ժամ առաջ վերականգնի գազի մատակարարումը. ՔՊ պատգամավոր

Ցանկանում եմ հրավիրել մեր միջազգային գործընկերների ուշադրությունն այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազի մատակարարումը իբր տեխնիկական…
Դիտել

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, Բագրատաշենի և Գոգավանի անցակետերով ներմուծվող որոշ տրանսպորտային միջոցների…
Դիտել

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի. ԱՆ

Մարտի 13-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share