Երևանում միասնական տոմսային համակարգն ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետի հետաձգմանը։

Նրա խոսքով՝ հետաձգումը կապված է իրենց խոստման հետ՝ 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն համակարգը կմտնի ուժի մեջ. «Վստահեցնում եմ՝ բոլոր հնարավոր խոռոչները, որ առկա էին կառույցում, նոր համակարգը կչեզոքացնի, հաշվի առնելով այն, որ կանխիկի դրամաշրջանառություն այլևս չի լինելու»։

Ավելի ուշ, Գրիգոր Երիցյանի հարցին ի պատասխան, Տիգրան Ավինյանը նշեց, որ շարժակազմերը պլանավորվում է ստանալ հոկտեմբերին. «Ձևակերպումներն իրականացնելու, գծեր մտցնելու և որոշակի տեխնիկական լուծումներ ապահովելու համար է առաջարկվել ժամկետը տեղափոխել հունվարի 1-ը»։

Ըստ նրա, հնարավոր էր ավելի շուտ, սակայն ցանկանում են, որ համակարգը լինի ամբողջական ու անթերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անտարկտիդայում էքստրեմալ ցրտեր են գրանցվում

Հաջորդը

ԼՂ-ից տեղահանված մարդիկ հուլիսի 15-ից կարող են  դիմել  անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչից օգտվելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը և մի խումբ այլ անձինք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են.ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Դիլիջանի թունելի մոտակայքում, Շիրակի մարզի Աշոցքի և…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոլդովա. սպասվում է հնգակողմ հանդիպում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Վարչապետը…
Դիտել

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Ազնավուրի արձանը

Շուտով Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի արձանը։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share