Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով 

Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերը, ըստ գոտիավորման, կլինեն տարբեր գույների․ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մեծ կենտրոնի «Բ» գոտին` կապույտ գույներով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ծառայողական ավտոկայանատեղերիները կառանձնացվեն սպիտակ գույնի գետնանշմամբ: «Ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքի առանձնահատկություններից և նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է իրականացվել ծառայողական ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի` սպիտակ ներկանյութով, այդ թվում՝ սպիտակ գույնի ասֆալտաբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում»,- նշված է կառավարման որոշման մեջ:

Ըստ հիմնավորման՝ այս գծանշումների միջոցով վարորդները կկարողանան գետնանշման գունային տարբերությամբ հեշտորեն միմյանցից տարբերակել ծառայողական ավտոկայանատեղերը, այլ վճարովի ավտոկայանատեղերը, այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններից էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման հնարավորությամբ կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը:

Գործադիրի որոշմամբ՝ էլեկտրամոբիլների լիցքավորման ապահովման համար վճարովի ավտոկայանատեղերի զբաղեցրած տարածքը կառանձնացվի կանաչ գույնի գետնանշմամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինչու է Կրեմլը նորից շոյում «կոլխոզնիկի» բեղերը

Հաջորդը

Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և արտաքսել նրա դիվանագիտական ներկայացուցիչներին․ «Հայկական Շարժում» հայտարարություն է տարածել

Առնչվող նյութեր
Դիտել

Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արայիկ Հարությունյանի նամակին

Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո…
Դիտել

ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումների պատճառով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը

ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալների ընդհատումների պատճառով մեկ-երկու օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: Այս մասին հայտնում…
Դիտել

ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ…
Դիտել

Կառավարությունում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման մոդելը: Խորհրդակցության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share