Երասխի գործարանը չի տեղափոխվում․ GTB հոլդինգն արձագանքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին

Մամուլում տարածվում են տեղեկություններ այն մասին, որ Երասխում գործող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը տեղափոխվել է, և գործունեությունը կծավալի այլ վայրում:

GTB հոլդինգն արձագանքել է Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին: Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

– Ինչպե՞ս կմեկնաբանեք մետաղաձուլական գործարանի տեղափոխման մասին լուրերը։

– GTB հոլդինգը բազմիցս հայտարարել և տեղեկություններ է տարածել իր կողմից արդեն իսկ իրականացվող և նախատեսվող ներդրումների ու ծրագրերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է մետաղաձուլարանի կառուցմանը, ինչպես արդեն մի քանի անգամ բարձրաձայնվել է, ներդրումներն իրականցվելու են փուլային՝ հաշվի առնելով արտադրական ծավալների աստիճանական աճն ու շուկայական պահանջներից ելնելով՝ տեսականու հնարավոր բազմազանությունը։ Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Ամեն ինչ կտեղեկացվի ժամանակին։

– Բայց այլ վայրերում իրականացնո՞ւմ եք շինարարություն․․․

– Այո, իհարկե, իրականացնում ենք։ Մեր ծրագրերը թեև որոշ չափով գրաֆիկից հետ են ընկել, սակայն իրականացվում են ողջ ծավալով՝ որքանով որ ներում են մեր առկա կարողությունները։ Տարբեր փուլերում և տարբեր ծրագրերում աշխատանքների իրականացումը կախված է մի շարք հանգամանքներից, որոնցից կառանձնացնեինք հատկապես ժամանակային գործոնն ու համապատասխան սարքավորումների ժամանման գրաֆիկը։ Այս կամ այն վայրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ ընկերության կողմից որոշումները կայացվում են՝ հիմնականում հաշվի առնելով այդ խնդիրները։

– Այսինքն՝ Երասխը աչքաթող չի՞ արված։

– Ոչ, և մեկ անգամ ևս ոչ։ Ավելին, ընկերությունը շարունակում է և հանձնառու է սահմանային բնակավայրերի, մասնավորապես Երասխ համայնքի աջակցության ծրագրերի իրականացմանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախից 9 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ

Հաջորդը

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և  ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված…
Դիտել

Նիդերլանդները արտաքսում է ռուս դիվանագետներին՝ մեղադրելով լրտեսության համար

Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը փակելու մասին։ Միաժամանակ, Նիդերլանդները կսահմանափակի Հաագայում Ռուսաստանի դեսպանատանը աշխատող ռուս…
Դիտել

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share