Եկեղեցուն հարկելու նախագիծ ՊԵԿ-ում չեն նախապատրաստում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է եկեղեցուն հարկելու հնարավորությանը։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ում այս կապակցությամբ որևէ նախագիծ չեն նախապատրաստում։ Հարցին՝ հիմա եկեղեցին ինչ մասով է հարկվում, նա նշել է. «Ենթադրում եմ, որ որոշ աշխատակիցներ ունեն, որ զբաղվում են տնտեսական ապահովմամբ, նրանց աշխատավարձ, դրանից՝ եկամտահարկ։ Հարկային օրենսգրքով սահմանված են որոշակի արտոնություններ ծիսական պարագաների օտարման մասով, անշարժ գույքի հարկի արտոնություն կա»։

Բադասյանն ասել է, որ եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ է ունեցել՝ բարեգործության մասին օրենքի կարգավորումների հետ կապված. «Առաջարկել էինք ներմուծման դեպքում վճարումներ կատարել։ Ես ՊԵԿ նախագահ եղել եմ, այդ քննարկումները եղել են, ինձ փոխանցվել է։ Կապված պարաֆինի, թերեզինի հետ՝ առաջարկել ենք պետբյուջեից ֆինանսավորել մաքսատուրքերը, որ պետք է վճարվեն, բայց անհասկանալի պատճառներով չի ընդունվել այդ առաջարկը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդան Այվազյանից պահանջվում է բռնագանձել շուրջ 50 մլն դոլար և անշարժ գույքեր

Հաջորդը

Բագրատ Գալստանյանի հավաքի մասնակիցներից մեկը մյուսին սուր կտրող առարկայով մարմնական վնասվածք է պատճառել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են մի քանի ոլորտներում գործակցության զարգացման փաստաթղթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ: Այս…
Դիտել

Երևանի մերձակայքում կառավարական թաղամաս կկառուցվի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ կառավարական թաղամաս կկառուցվի։ Ըստ նրա՝ կառավարական հաստատությունների տեղափոխումը կբեռնաթափի Երևանի կենտրոնը,…
Դիտել

Երասխում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի մոտ բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները։ Հիշեցնենք, երեկ կրկին ադրբեջանական ԶՈՒ-ն կրակոցներ էր…
Դիտել

Հրդեհ Վանաձորում. բնակչի այրված դին գտել են սենյակներից մեկում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12։06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային 17 փողոցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share