Բաքուն մտադիր է թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը CBC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Բաքուն մտադիր է մի քանի օրվա ընթացքում թույլ տալ ՄԱԿ-ի փորձագետների միջազգային խմբի այցը Լեռնային Ղարաբաղ։ Նա հավելել է, որ տարածաշրջան այցելելու հնարավորություն կարող են ունենալ նաև արտասահմանյան լրատվամիջոցները:

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը նպատակ չունի Ղարաբաղի հայերին ստիպել լքել այս շրջանը, ընդհակառակն, երաշխավորում է նրանց անվտանգությունը, եթե որոշեն մնալ։

Նա նշել է, որ Բաքուն համապարփակ ծրագիր ունի Ղարաբաղի հայերի համար ապահով և ավելի լավ կենսապայմաններ ապահովելու համար, սակայն «վախեցողները կարող են հեռանալ»․ «Մենք կցանկանայինք, որ նրանք մնան», – շեշտել է Հաջիևը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը․Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Մի շարք կազմակերպություններ պահանջում են դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ կողմից զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների` դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին․ ՄԻՊ

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և…
Դիտել

Արցախի ԱԺ նախագահի կոչը միջազգային կառույցներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով է դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլխավոր տնօրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share