Բագրատ սրբազան վաղուց արդեն չկա, կա ընդամենը Վազգեն անունով ակտիվիստ․ Տարոն Չախոյան

Սքեմի տակ քողարկված Վազգեն Գալստանյանը երեսով է տալիս մարդկանց, որ ժամանակին համբուրել են իր աջը; Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Փառք Աստծո, ոչ մի տերտերի աջ չեմ համբուրել, հակառակ դեպքում կարող էին երեսով տալ ու մեղադրել իրենց քաղաքական հայացքները չկիսելու համար։

Փողոցային բառապաշարով սքեմի տակ քողարկված Վազգեն Գալստանյանը երեսով է տալիս մարդկանց, որ ժամանակին համբուրել են իր աջը, իսկ հիմա չեն կիսում իր քաղաքական հայացքները։ Սա մարազմ է, եթե անգամ համբուրել են, ապա համբուրել են որպես Բագրատ սրբազան, այլ ոչ որպես ակտիվիստ Վազգեն։

Ի դեպ, Բագրատ սրբազան վաղուց արդեն չկա, կա ընդամենը Վազգեն անունով ակտիվիստ։

Իսկ Մայր Աթոռը Վազգենի հետ հավասար կրում է պատասխանատվություն հասարակություն-եկեղեցի օրեցօր խորացող անջրպետի համար»,-գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը. Արարատ Միրզոյան

Հաջորդը

Հրազդանում երկու անձի սպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ երկու անձ ձերբակալվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Պարեկների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում…
Դիտել

Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչներ է տեղադրել ՀՀ միջպետական ճանապարհներին։ Երթևեկության…
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 29-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպումը…
Դիտել

ԱԽ քարտուղարը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել գործակցությունը ԵՄ-ի հետ

Հունվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Պատվիրակության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share