Բագրատ Գալստանյանի հավաքի մասնակիցներից մեկը մյուսին սուր կտրող առարկայով մարմնական վնասվածք է պատճառել

2024թ. մայիսի 30-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացվող հավաքի ընթացքում, վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռ.Հ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Իրականացված անձնական խուզարկությամբ նրա մոտից առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող կտրող գործիքը հայտնաբերվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալելու մասին:

Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եկեղեցուն հարկելու նախագիծ ՊԵԿ-ում չեն նախապատրաստում

Հաջորդը

Ջրհեղեղից հետո ՀՀ կառավարությունը դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ ակտիվացնելու քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը․ Տիգրան Բալայան

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի…
Դիտել

Ռուսական կողմը հրավիրվել է խորհրդակցությունների․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեության դադարեցման հեռանկարին։  Նրա խոսքով՝ հայաստանյան պետական մարմիններն արձանագրել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Հայկական որոշ տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։…
Դիտել

Երբ կեղծ ռազմահայրնասերների զենքը դառնում է անեծքը

Մարդն ու գազանը միմյանցից տարբերվում են առաջին հերթին բանականությամբ։ Բայց այն ինչ տեղի է ունենում Հայաստանի հանրային դիսկուրսում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share