Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ

Արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, առանձին հատվածներում 24 ժամում թափվել է ամսական նորմայի չափ տեղում։ Այս մասին տեղեկացնում է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը։

Ծովի մակերևույթից 1500մ և ավելի բարձրությունների վրա տեղումները դիտվել են ձյան տեսքով, մի շարք շրջաններում ուղեկցվելով բքով։

Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային մարզերում այս պահի դրությամբ տատանվում է 10-20սմ սահմաններում։

Վայոց ձորի և Սյունիքի առանձին հատվածներում այժմ էլ տեղում է ձյուն, սակայն կեսօրից հետո դեպի երեկո հանրապետության ամբողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ, որը կպահպանվի մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ։

Եղանակի պարզեցման հետևանքով այսօր գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով՝ Արարատյան դաշտում և Երևանում 0․․․-2 աստիճան ցուրտ, առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Մենք պատրաստ կլինենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, ինչպես արել ենք անցյալում․ Միլեր

Առնչվող նյութեր
Դիտել

Անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը. վարչապետ

«Ադրբեջանի նախագահի՝ «Եվրոնյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքը արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ…
Դիտել

Ադրբեջանը փակել Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար…
Դիտել

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Վրաստան ճամփորդել նույնականացման քարտերով. նախագիծն ԱԺ-ում է

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share