ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու բացառիկ հնարավորության մասին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծիք է հայտնել, որ ներկայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու բացառիկ հնարավորություն կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Բլինքենի խոսքերը Բրուքինգսի համալսարանում ունեցած ելույթից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, ընդհանրապես, կարծում եմ՝ հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական հաղորդակցության, տնտեսական աճի, ինչպես արևելքի և արևմուտքի, այնպես էլ հյուսիսի և հարավի երկրների միջև կապերի հաստատման համար: Ադրբեջանը վճռորոշ դեր ունի այս հարցում»,- ընդգծել է Բլինքենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ակտիվ ներդրում է կատարել սեփական դիվանագիտության մեջ՝ փորձելով օգնել Ադրբեջանին ու Հայաստանին խաղաղության համաձայնագրին մոտենալու հարցում։

ԱՄՆ պետքարտուղարն իր խոսքում նաև նշել է, որ Վաշինգտոնն այդ աշխատանքը կատարել է Եվրոպական միության հետ շատ սերտ համագործակցությամբ և համակարգմամբ և կարծիք է հայտնել, որ Երևանն ու Բաքուն, իսկապես, կարող են հասնել խաղաղության։

«Ես այդ մասին մոտ 1 շաբաթ առաջ խոսել եմ նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում։ Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին», – եզրափակել է Էնթոնի Բլինքենը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հաջորդը

Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը՝ սեպտեմբերին

Առնչվող նյութեր
Դիտել

Դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն․ԱՆ

Առողջապահության նախարարության հայտարարությունը․ «Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում…
Դիտել

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Ընդ…
Դիտել

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին: Կարևորելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share