ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում ՏԻՄ-ին նվիրված միջոցառման է մասնակցել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթով հանդես եկան Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովում․ մի միջոցառում, որը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի ու համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։

Միջոցառմանը մասնակցում էին քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկեցին համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն և Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խստագույնս դատապարտելի է իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը. Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարությունը

Հաջորդը

ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից որևէ ազդանշան չենք ստացել․ Սերգեյ Լեբեդև

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի ղեկավարին

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի…
Դիտել

Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ…
Դիտել

Ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են. ՀՀ առողջապահության նախարար

Այսօր 180 ծնող սպասում են պատերազմին մասնակցած իրենց որդիների մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ պատասխանին։ Այս մասին լրագրողներին հայտնել…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Օգոսոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Արարատ Միրզոյանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share