ԱՄՆ 2000 զինվորական բարձր պատրաստության վիճակում սպասում է կարգադրության՝ Մերձավոր Արևելքում տեղակայվելու

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է շուրջ 2000 զինվորականի պահել բարձր պատրաստության վիճակում, որպեսզի համապատասխան հրամանի դեպքում նրանք տեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը «կմեծացնի Պաշտպանության նախարարության կարողությունը՝ արագ արձագանքելու Մերձավոր Արևելքում անվտանգային զարգացող իրավիճակին»։

«Այս պահին որևէ ուժեր տեղակայելու որոշում ընդունված չէ։ Նախարարը կշարունակի գնահատել մեր ուժերի դիրքերը և սերտ կապի մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ», – նշված է հայտարարությունում։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն ամրապնդում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Վաշինգտոնն արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել Միջերկրական ծովի արևելք։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների թիվն, ըստ իսրայելական կողմի, 199 է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած՝ ՔԿԱԳ գործակալության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Հաջորդը

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին․ Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,…
Դիտել

Արձանագրվել է նորատունկ ծառերի վնասման հերթական դեպքը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ արձանագրվել է նորատունկ ծառերի վնասման հերթական դեպքը։  «Հարկ ենք…
Դիտել

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով․ Նիկոլ Փաշինյան

Տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրելու եւ իրավունքի ուժով ԱԺ-ն արձակվելու…
Դիտել

Ձկների անկում է գրանցվել

Արարատի մարզի Հայանիստ համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share