ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության ակցիաների միջադեպի գործով ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս երկու անձի մասով։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, այդ թվում Երևանի 37 և 42–ամյա բնակիչները, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Այդ ընթացքում 37–ամյա տղամարդը, նշված վայրում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, ոտքով հարվածել է վերջինիս ոտքին, ապա՝ ոստիկանական վահանին: Իսկ 42–ամյա տղամարդը ծխարձակող առարկան նետել է ոստիկանության ծառայողների ուղղությամբ։

Վերոնշյալ գործողությունների արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 37–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ 42–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։

Հիշյալ երկու անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու մեղադրանքներով 3 անձի վերաբերյալ ևս վարույթից անջատված մասն ուղարկվել է դատարան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չինաստանի նախագահը ժամանել է Ղազախստան

Հաջորդը

Սևանի հանրային լողափերում մեկնարկել է լողափնյա սեզոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Մխիթարյանը 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը

«Ինտերը» գեղեցիկ հաղթանակ տարավ միլանյան դերբիում և առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սիմոնե Ինձագիի գլխավորած…
Դիտել

Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին։ Նա ելույթ է ունեցել ՀԱՊԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share