2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2024թ․ բյուջեով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ և 4 միլիարդ դրամ՝ նոր կայարանի կառուցման համար։ 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նախարարին հարցրեց Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրների մասին՝ հիշեցնելով, որ դրանք քննարկվել են քաղաքապետարանի գործակարգավարական նիստում. «Խոսքը մոտ 650 միլիոն դրամի մասին է, և ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով։ Դատելով քաղաքապետի ելույթից՝ այդ հարցը ամենահրատապն է Երևանի համար։ Քանի որ հարցը վերաբերում է համ Երևան քաղաքին, համ բյուջեին, համ տրանսպորտին, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը։ Եթե հարցն այդքան հրատապ է, միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,- հարցրեց Թունյանը։

Ֆինանսների նախարարն էլ պարզաբանեց, որ քաղաքապետարանից նամակ են ստացել, որում նշված էր, թե տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երևանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսերի համար։

Ըստ Հովհաննիսյանի՝ նախարարությունը քաղաքապետարանին հարցադրումներ է ուղարկել, թե ինչու են վերաբաշխումներ արել, և պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել․

«Ինչ վերաբերում է Երևանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք այնտեղ երկար տարիներ ներդրում չանելու փաստը և հասկացել, որ, այո, մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երևանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ, այդ պատճառով, բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել․ 2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար, և 4 միլիարդ դրամ՝ նոր կայարանի կառուցման համար։ Այդ գիտակցումն ունենք, որ Երևանի մետրոպոլիտենում ներդրումներ պետք է արվեն, որոշ դեպքերում հրատապ հարցեր են առաջացել, և 2023թ․ պահուստային ֆոնդից դրա համար գումարներ հատկացրել ենք։ 

Հիմա՝ այդ 600 մլն–ի մասին. վերաբաշխում է այլ ծրագրերից, և փորձել ենք հասկանալ՝ ինչ է»,-պարզաբանեց ֆինանսների նախարարը։ 

Նա նաև ասաց, որ կան տարբեր կարևորության հարցեր երկրում. «Մեկի համար կարևոր է մետրոյի շարժակազմի ինչ-որ դետալ, մյուսի համար՝ ջրամբարը։ Մենք պետք է հասկանանք, և հնարավոր է՝ ֆինանսների նախարարությունում այդ բոլոր դետալներին չտիրապետենք»։ 

Ըստ նրա՝ երբ կհասկանան, որ սա ամենակարևոր հարցն է, որ պետք է լուծվի, նախարարությունը կանդրադառնա դրան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրեր

Հաջորդը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի մարզի անցակետեր

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԻՆ-ում ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները

Այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ամենամսյա խորհրդակցություն: Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել…
Դիտել

Մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը

Երևանյան հանրային տրանսպորտում մեկնարկել է միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնական ծրագիրը: Առաջիկա մեկ ամսում ամբողջապես կավարտվի «MAN» ավտոբուսների…
Դիտել

Ինչից է զգուշանում Բաքուն, և ինչու է խուսափում Ստեփանակերտը

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հայտարարում են, որ դեմ չեն, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման համար հիմք…
Դիտել

Դավթաշենում կատարված սպանության փորձի վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է ներկայացվել 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share