Փլուզման պատճառով անհնար է դարձել Երևանի մետրոպոլիտենի ամբողջական շահագործումը

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։

«Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փլուզման հետևանքով տուժածներ չկան։
Այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան առաջին գծով այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։
Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սպասվում է -3 աստիճան

Հաջորդը

15-ամյա Համլետ Մանուկյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է հռչակվել

Առնչվող նյութեր
Դիտել

Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ

Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Հիշեցնենք՝ ավելի վաղ…
Դիտել

Բանակցություններ են տարվում հումանիտար բեռը Գորիսից Արցախ հասցնելու ուղղությամբ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում…
Դիտել

ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին, չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share