Ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են. ՀՀ առողջապահության նախարար

Այսօր 180 ծնող սպասում են պատերազմին մասնակցած իրենց որդիների մասունքների նույնականացման գործընթացի վերաբերյալ պատասխանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք արդեն չունենք փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել։ Ցավոք սրտի, կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, և դրանցից ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է։ Եվ մենք կապի մեջ ենք նաև  միջազգային բարձրակարգ ինստիտուտների փորձագետների հետ, հիմա աշխատում ենք այդ շատ բարդ փորձաքննությունների վրա։ Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք։ Կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել, դա անկախ մեր կամքից։ Կան մասունքներ, որոնք այնքան վանսված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնելը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ ԴՆԹ սարքերի խնդիր Հայաստանը չունի, երկու սարքերն էլ 24 ժամ աշխատում են։ Նախարարը դժվարացավ ասել, թե գործընթացը երբ կավարտվի։ «Ներկայում ունենք փոքրաթիվ այդ փորձանմուշները, որոնց հետ շատ բարդ է աշխատելը։ Դրանք փորձանմուշներ են, չշփոթեք դիերի հետ՝ մոտ 210-ն են»,- հավելեց նա։

Ավանեսյանը նշեց, որ փորձաքննության արդյունքներով 2200-ից ավելի մարմին արդեն ճանաչվել է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

429-ը ծանր վիճակում են, 96 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է. Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

Ֆուտբոլի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆֆը Երևանում է

Առնչվող նյութեր
Դիտել

Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ շարունակում…
Դիտել

Խոշտանգումների մասին հայտնել են գրեթե բոլոր վերադարձած գերիները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հոկտեմբերի 6-ին առանձին հանդիպումներ ու զրույցներ են ունեցել ՀՀ վերադարձած 17 գերիներից 16-ի…
Դիտել

Այս պահին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ՀՀ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share