Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապայման է ուժեղ Ուկրաինան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապայման է ուժեղ Ուկրաինան, որը վերահսկում է իր սեփական տարածքը: 

Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը:

Բլինքենը նման հայտարարություն է արել Ֆինլանդիայում, որը վերջերս է դարձել ՆԱՏՕ-ի անդամ:

«Հենց այն պատճառով, որ մենք պատրանքներ չունենք Պուտինի նկրտումների վերաբերյալ, մենք կարծում ենք, որ բովանդակալից դիվանագիտության և իրական խաղաղության նախապայմանն ավելի ուժեղ Ուկրաինան է, որը կարող է զսպել և պաշտպանվել ապագա ցանկացած ագրեսիայից», – ասել է Բլինքենը:

Դիվանագետը հավելել է, որ «Ուկրաինայի ուժի մեջ ներդրումներ կատարելը ոչ թե ի հաշիվ դիվանագիտության է, այլ ճանապարհ է հարթում դրա համար»։

ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում ծավալած պատերազմի միջոցով «ոչ թե պառակտել է, այլ միավորել» Արևմուտքը:

Ավելի վաղ Բլինքենն այցելել էր Շվեդիա, որի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Թուրքիան դեռ չի հաստատել:  

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Կիևին զենք մատակարարելով՝ Արևմուտքը ներգրավվում է պատերազմի մեջ: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինային զենքի նոր մատակարարումները չեն ազդի ռազմական գործողությունների ընթացքի վրա, սակայն կհանգեցնեն հետագա պատասխան քայլերի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հաջորդը

Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ Փելոսիի գլխավորած պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում

ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրաության ինքնաթիռը, պատվիրակություն, որը գլխավորում Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, օգոստոսի 2-ին վայրԷջք Է կատարել…
Դիտել

Բայդենը պատրաստ է աջակցել Արցախում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին,…
Դիտել

Պուտինը դեկտեմբերի 19-ին կմեկնի Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ հանդիպման. հայտնի է բանակցությունների օրակարգը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 19-ին Մինսկի Անկախության պալատում բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով աշխատանքային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share