Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Մարգարետա Սեդերֆելթի գլխավորությամբ:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արագ արձագանքը՝ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Դիտորդական պատվիրակության անդամները Հանրապետության նախագահին են ներկայացրել առաքելության մանդատը և ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումները:

Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:

Կարևորելով հասարակական համերաշխությունն ու երկրի կայունությունը՝ նախագահ Սարգսյանն անթույլատրելի և անընդունելի է համարել ատելության կամ թշնամանքի, առավել ևս՝ բռնության ու սպառնալիքի կոչերը և նշել, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործելակերպից:

Զրուցակիցները նշել են, որ ակնկալում են արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Ադրբեջանում

Հաջորդը

Եվրո-2020․ Ուկրաինան հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային

Առնչվող նյութեր
Դիտել

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը հորդորել է ձեռնարկել հստակ քայլեր ԼՂ-ում մարդու իրավունքների կանխամտածված ճգնաժամին արձագանքելու համար

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից…
Դիտել

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը Կովկասի համար նոր հնարավորություններ կստեղծի. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին․ «Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորումը նոր…
Դիտել

«Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը կապելու տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ելույթը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. աշնանային նստաշրջանին։ «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ նախագահ,…
Դիտել

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share