Մետրոյի Աջափնյակ կայարանը պետք է կառուցվի․ Նիկոլ Փաշինյան

Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման գործնական աշխատանքների հաջորդ քայլն է արվում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով հայտարարվել էր կայարանի նախագծման մրցույթ, և մրցույթի արդյունքներով կա հաղթող։

«Այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի նախագծողն արդեն մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ։ Իհարկե, կառավարությունը պետք է ֆինանսավորի այդ նախագիծը, բայց մենք վերջերս տեսանք քրեական մի գործի շրջանակներում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 մլն դրամ վնասի փոխհատուցում է տեղի ունեցել։ Եվ քննարկումների արդյունքում որոշվեց, որ այդ գումարն առաջին փուլով, 750 մլն դրամը դրանից ուղղվի այդ նպատակին։ Եվ քրեական գործը վերաբերում էր Փարկինգ սիթի սերվիս ընկերության գործունեության հետ կապված մի դրվագի»,- ասաց Փաշինյանը։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ շուրջ 50 մլն դոլար կարող է արժենալ շինարարությունը՝ հաշվի առնելով տարբեր նախադեպեր։

«Նախագիծը կարծում եմ կառավարության հետ համատեղ կիրականացնենք, իսկ շինարարության աշխատանքները քննարկման ենթակա են»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց քաղաքապետը՝ նշելով, որ մինչև նախագծումը չավարտվի, չեն կարող ասել, թե ինչ ծավալի ներդրումներ են պետք կայարանի կառուցման համար։

Ըստ Հրաչյա Սարգսյանի նախագծման աշխատանքները տևելու են ավելի քան մեկ տարի․

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ Աջափնյակի կայարանի կառուցմանը զուգահեռ մետրոպոլիտենի մյուս կայարանների վերազինման ծրագիր կիրականացվի։ Անդրադառնալով հարցին, որ այս կայարանի կառուցումը խոստման մակարդակում է մնում, քաղաքապետն ասաց, որ այս պահի դրությամբ խոստման մակարդակից մի քանի քայլ ավելի է, քանի որ մեկնարկում են նախագծման աշխատանքները․ «Այս պահին խոստման մակարդակից մի քանի քայլ ավելի է, մնացածն ընթացքում կերևա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն աշխատանքային այցով Փարիզում է

Հաջորդը

Ոստիկանությունը հավաքների մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հասարակական կարգի խափանմանն ուղղված գործողություններից

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախը մենակ չէ․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Արցախում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ հայրենակիցներ, Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիները…
Դիտել

ՀՀ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները Ֆինլանդիայում են

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության աշխատակիցները հանքարդյունաբերության ոլորտի միջազգային առաջադեմ փորձին տեղում ծանոթանալու նպատակով 2022…
Դիտել

Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի…
Դիտել

Կրեմլի սեւ-սպիտակը․Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Ազդագիր» կայքին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share