Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ 

Դեռևս 2015 թ.-ին առաքյալների տոնը Գարեգին Բ Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։ 

Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը։

Սուրբ Պատարագը կմատուցվի 10:30-ին: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ՊԵԿ

Հաջորդը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային գործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր տիեզերք է արձակվելու Հայաստանի հայրենական արտադրության առաջին արբանյակը

Այսօր երեկոյան SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Այս մասին հաղորդում է…
Դիտել

Ժամը 08։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել.ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share