ՄԱՀՀԻ-ն 44 օրյա պատերազմի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը ներկայացրել է 44-օրյա պատերազմին վերաբերող հերթական զեկույցը, որտեղ շեշտադրումներ են արված Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների վրա:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, գերիների հանդեպ կտտանքներով և արտադատական սպանություններով, ևս մեկ վկայություն են Արցախն իր բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության: Այս մասին հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ  Ստյոպա Սաֆարյանը:

«Այսօր ձեզ ենք ներկայացնում բավական ծանր զեկույց՝ նկատի ունենալով փաստերի դաժանությունը, որոնք կգտնեք այս զեկույցում: Ինչպես գիտեք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ ու գործուն աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ աշխարհի համար բարդ ժամանակ՝ COVID-19-ի պայմաններում, այն պարագայում, երբ 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  աշխարհի բոլոր հատվածներում հրադադարի կոչ էր արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանալ մարդկանց կյանքերի համար մղվող իրական պատերազմի վրա», – ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Զեկույցում հստակ փաստերով, հղումներով, ապացույցներով ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիաների և միջազգային այլ փաստաթղթերի կոպտագույն խախտումները, իրականացված պատերազմական հանցագործությունները, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, լրագրողների թիրախավորումը, միջազգային իրավունքով արգելված զինատեսակների համատարած կիրառումը, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունները, հայկական պատմամշակութային հուշարձանների թիրախավորումը և ոչնչացումը, Թուրքիայի դերակատարումը պատերազմում և վարձկան ահաբեկիչների զանգվածային հավաքագրումը, ֆինանսավորումը և մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը 44-օրյա պատերազմի վերաբերյալ եւս երկու զեկույց էր հրապարակել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդին

Հաջորդը

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Պատիվ է եղել ազգային ընտրանին ներկայացնելը. Մխիթարյան

«Ինտեր»-ի մամուլի ծառայությունն իր էջում տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ: Հայազգի ֆուտբոլիստը պատմում է…
Դիտել

ՄԻՊ-ն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:…
Դիտել

«ԵՄ-ն դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները». Բորել

«Եվրամիությունը դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. դա այսօր տեղի չի ունենա»,-այսօր, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share