ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներից. 

«Մեր տեսլականը հետևյալն է. փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածությունների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների և զսպումների այնպիսի գործուն համակարգ, որ կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։ Սրա սցենարն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պետք է վերակերպվի պատերազմի՝ արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նման սցենար), այլ իսկապես նշանակի տևական խաղաղություն»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ խաղաղության հաստատման պայմանագիրը, որ տևական և կայուն խաղաղության երաշխիք կդառնա, հայկական կողմը պատրաստ է ստորագրել.

 «Հաստատում եմ այդպիսի պայմանագիրն օր առաջ ստորագրելու՝ մեր կառավարության և անձամբ իմ հանձնառությունը։ Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացին կեղծ ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ

Հաջորդը

Պլանավորվում է Արարատ Միրզոյանի այցը Սիրիա

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավոր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի…
Դիտել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի…
Դիտել

Ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքն է արձանագրվել. վնասը վերականգնվել է

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էլ-Ար Շինե» ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share