ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումը

Հայաստաի հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ հայտարարությամբ:

«Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: «Պուրակի» բացման արարողությունը և դրանում Ադրբեջանի նախագահի ելույթն ի ցույց են դնում, որ վերոնշյալ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:

Այն ժամանակ, երբ դեռևս լիովին հասցեագրված չեն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, երբ Ադրբեջանում պատանդառության մեջ են գտնվում բազմաթիվ հայ ռազմագերիներ, դիակապտության տարրերով պարուրված նման «ցուցադրության» կազմակերպմամբ Ադրբեջանը վերջնականապես ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն: Ադրբեջանի բարձր ղեկավարության նման մարդատյաց գործելաոճն առավել խոսուն է, քան խաղաղության և հանդուրժողականության, բազմամշակութայնության վերաբերյալ ցանկացած հայտարարություն կամ PR-ակցիա:ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին

Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս Հայաստանի կողմից հնարավոր ռևանշիզմի վերաբերյալ դիտարկումներով, իսկ մյուս կողմից նման ցուցադրությամբ  փորձ է կատարում մոնումենտալացնել ռևանշիզմը, մարդատյացությունը և ազգամիջյան ատելությունը։ Նման քայլերն ի ցույց են դնում, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետհակամարտային իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հարցով․ Ալիեւ

Հաջորդը

Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորների թեման

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն ու Շվեյցարիայի նախկին նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի…
Դիտել

Լևոն Արոնյանը բաց կթողնի տուրը և չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ շախմատի օլիմպիադայում

Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիան երը.…
Դիտել

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է առաջին նստաշրջանը: Խորհրդարանը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share