Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առիթով.

«2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին։

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր.Գարեգին.Բ

Հաջորդը

Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև»․ Ղարիբաշվիլի

Վրաստանը չեզոք և անաչառ միջնորդ է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին Դավոսում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը վախենում է կատարել հանրային պահանջը.Կարեն Սարգսյան

Վարչապետի հարցազրույցում նոր բան չկա։ Դրա հիմնական ուղերձը և արձագանքը դեպի  Ռուսաստանին։ Վարչապետի շրջապատի վերլուծական թիմը լավ չի…
Դիտել

Ավտոբուսները Չինաստանից ուղեւորվեցին Երեւան

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային բյուջեի միջոցներով գնված 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share