Հայաստանում նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ

Հայաստանում նախատեսվում է 2021 թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ:

Որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով` Կառավարության որոշմամբ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«ՊՍԺ»-ն ցուցադրել է Մեսսիի առաջին օրը Փարիզում (տեսանյութ)

Հաջորդը

Արցախում վիրավորվել է 3 սակրավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ…
Դիտել

Արծրուն Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն

Արծրուն Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և…
Դիտել

Ռազմական դրությունը չեղարկվեց

Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Որոշումն ընդունեց Ազգային ժողովը։ Ռազմական դրությունը հանելու մասին նախագծին կողմ քվերակեց 118 պատգամավոր, դեմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share