Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Countering the Authoritarian Overhaul of the Internet» վերտառությամբ տարեկան զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր, ի տարբերություն 2021 թ. 71 միավորի: Զեկույցն ընդգրկում է 2021թ․ հունիսի 1-ից 2022 թ․ մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։

Զեկույցում Հայաստանին առնչվող անդրադարձում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանում տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության խմբերը համատեղ դատապարտեցին և համոզեցին կառավարությանը՝ չեղյալ համարել ծանր վիրավորանքի մասին հոդվածը քրեական օրենսգրքում՝ ընդունված 2021թ. հուլիսին:

Օրենքը, որը քրեականացնում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին ուղղված վիրավորանքները, կիրառվել է ամբողջ տարվա ընթացքում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու այն օգտատերերին, որոնք ուղղել են քննադատական մեկնաբանություններ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։

Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց մտահոգությունները հայտնել են դիվանագետների հետ մասնավոր հանդիպումների ժամանակ և հայկական լրատվամիջոցներում, իսկ նրանց առարկությունները այնուհետև մեջբերվել են Սահմանադրական դատարան ուղղված պաշտոնական դիմումի մեջ: Կառավարության պաշտոնյաները համաձայնել են չներառել տվյալ դրույթը 2022 թ. հուլիսին ուժի մեջ մտած նոր քրեական օրենսգրքում և պարտավորվել են ընդգրկուն խորհրդակցություններ անցկացնել ՔՀԿ խմբերի հետ՝ ապագայում ԶԼՄ-ների հետ կապված օրենքներ մշակելիս»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի հանդիպումներ

Հաջորդը

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հակառակորդի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները

Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ…
Դիտել

«Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով». Զախարովա

«Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների…
Դիտել

Ակցիայի որոշ մասնակիցներ հարվածել են ոստիկաններին. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share