Կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

Հունիսի 29-ին, ժամը 07.30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասի շենքերից մեկի մոտ կրակոցների ձայն է լսվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 06.30-ին Բանավան թաղամասի բնակիչներից մեկը նշված շենքի հարակից այգում որսորդական ողորկափող հրացանով կրակոցներ է արձակել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 պարկուճ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 42-ամյա տղամարդը, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին:
Որսորդական հրացանը վերցվել է: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 29-ից 30-ը

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի մասնակցությունը ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ վարչապետ

Ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով սկսված մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:  Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ…
Դիտել

Մենք հավերժ ենք մեր լեռների պես․ ՀՀ-ում Ֆրնասիայի դեսպանի գրառումը

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայկական լեռների լուսանկար և…
Դիտել

Խարկովը ռմբահարվել է չկառավարվող ФАБ-500М ռումբերով

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանը Խարկովում ռմբահարում են քաղաքացիական օբյեկտրները: «Ազառություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ համացացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share