Կայացել է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

Կայացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Գիրքը ներառում է նաև հավելվածներ, որոնք կարող են օգտակար լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:

Գրքում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս 2008-2022թթ. ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմախնդրի կարգավորման գործընթացում:

Հրատարակչի տեղեկացմամբ՝ նախքան շնորհանդեսը, գրախանութներն արդեն գրեթե ամբողջությամբ գնել են գրքի՝ վաճառքի համար նախատեսված ամբողջ տպաքանակը:

Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի

Հաջորդը

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում կայացել է Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի հանդիպումը

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի…
Դիտել

Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։…
Դիտել

Այս օրը խորհրդանշում է նաեւ ժողովրդական իշխանության հաստատումը Հայաստանում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր նշում ենք Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share