Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
 
Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն  գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետ Լիոնի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրեգորի Դուսեն ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրի երկու շահառու պետությունից շուրջ 50մլն դրամ են հափշտակել

Հաջորդը

Լուկաշենկոն և Շոյգուն բանակցում են Մինսկում

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտը մեկնաբանել է ադրբեջանցի գործչի հայտարարությունը

Ացախի նախագահի մամուլի խոսանկը մեկնաբանել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար Թուրալ Գյանջալիևի հայտարարությունը, ըստ որի նա…
Դիտել

Երասխի կրակոցների կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել

2023թ. հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,…
Դիտել

Քահանան ծառայության վայրն ինքնակամ լքելու և ԱՄՆ մեկնելու համար կարգալույծ է արվել

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Կոտայքի թեմի…
Դիտել

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 9-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: Մարզերում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share