Երկու զինծառայող մարտական գործողությանը չմասնակցելու նպատակով միմյանց առողջությանը վնաս են հասցրել

Ավարտվել է 2020թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում երկու ժամկետային զինծառայողների կողմից փոխադարձ անդամախեղում կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, ընթացող մարտական գործողություններում ընդգրկվելուց խուսափելու նպատակով, ՊԲ N զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողներ Վ.Կ.-ն ու Ն.Ա.-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել միմյանց օժանդակությամբ իրենց առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) միջոցով ժամանակավորապես դադարեցնել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը։

Այդ նպատակով 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Հադրութ ավտոճանապարհի հարևանությամբ Ն.Ա․-ն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել Վ.Կ․-ի ձախ ուսի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս, այնուհետև վերջինս իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել ՆԱ․-ի աջ սրունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, որոնք հանգեցրել են նրանց զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Վ.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասով, 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ն.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-363-րդ հոդվածի 5-րդ մասով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով և 117-րդ հոդվածով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, 2022 թվականի փետրվարի 9-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկու ֆոտովոլտային արևային կայաններ հանձնվեցին Շաղափ վարչական շրջանին

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, թե…
Դիտել

Հաագայի դատարանը Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարին դատապարտել է. Բալայան

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հաագայի շրջանային դատարանը Նիդերլանդներում ադրբեջանա-թուրքական ասոցիացիայի ղեկավարին…
Դիտել

«Պատիվ ունեմ» դաշինքը պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները

«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը․ Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես…
Դիտել

Կստեղծվի քրեական ոստիկանություն

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծին: Նախատեսվում է մարզային մակարդակով,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share