Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը. Սերդար Քըլըչ

ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Թվիթերում գրել է.


«Շնորհակալություն սիրելի Վահան Կոստանյան, սիրելի Ռուբեն Ռուբինյան, ձեր ջանքերի համար, որոնք սա հնարավոր դարձրին։ Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի ուղարկած առատաձեռն աջակցությունը` օգնելու մեղմացնել Թուրքիայում երկրաշարժի գոտու մեր քաղաքացիների տառապանքները»։

Նա նշել է, որ ի հավելումն փրկարարների ու տեխնիկական աջակցության, Հայաստանը 5 բեռնատարների միջոցով 100 տոննա ուտելիք, ջուր, դեղամթերք ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ է ուղարկել։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն այսօր տեղեկացրել է, որ Հայաստանը փետրվարի 11-ին ցամաքային սահմանով հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներ է ուղարկել Թուրքիա։ 

«Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա։ Հումանիտար օգնությամբ բեռնատարները սահմանին հատել են Մարգարայի կամուրջը և ուղևորվում են երկրաշարժից տուժած շրջան»,- հայտնել է խոսնակը «Թվիթեր»-ի իր էջում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել «Համեռ» մակնիշի ավտոմեքենայի հետ կապված միջադեպից

Հաջորդը

Թուրքիայում հայ փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջկա

Առնչվող նյութեր
Դիտել

Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահն այցելել են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն

ՀՀ էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանն ու ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն այցելել են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական…
Դիտել

Փոփոխություն Արցախի Հանրապետության Սահմանադրությունում

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական…
Դիտել

ՀՀ ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Կութ գյուղում

Ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպիտ կերպով խախտում են Կութ գյուղի բնակիչների, իրավունքները, երեխաների շահերը։ Այս մասին ֆեյսբուքում գրել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share