Գեղարքունիքի մարզպետը Հայկական Կարմիր խաչի գործադիր տնօրենին է ներկայացրել հրետակոծված բնակավայերում խնդիրները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին և Հայկական Կարմիր խաչի ընկերության Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։

Հանդիպման սկզբում Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը խոսել է այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Ղարաբաղյան հակամարտության սրացման և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց և տուժած բնակավայրերի համար։

2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, կենցաղային և խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների և անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով։

Մարզպետն առանձնացրել է այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի և բնակչության առջև։

«Հայկական Կարմիր խաչը սերտորեն գործակցում է Գեղարքունիքի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար», – նշել է Սարգսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկաթյա կաթսայով մի քանի անգամ հարվածել էր 38-ամյա տղամարդու գլխին, ինչի հետևանքով մահացել էր. ՔԿ

Հաջորդը

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

Առնչվող նյութեր
Դիտել

Անվտանգային ոլորտի դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու կոչեր հնչեցնում. վարչապետ

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին…
Դիտել

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է…
Դիտել

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share