Արցախի ԱԳՆ-ն արձագանքնել է Ալիևի հայտարարությանը

Արցախի հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական  երկրների հասարակություններում: ։

«Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ: Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով  տեղափոխում է  պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին: Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ: Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Գանձասար

Հաջորդը

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն։

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհրդն անդրադարձել է Արցախի և հայ ռազմագերիների խնդրին

Եկեղեցիների ազգային խորհուրդը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել խիստ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի բնակիչներին: Ավելի քան 50…
Դիտել

ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի կողմից իրականացվում են ապօրինի գործողություններ

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ հայտարարությունը «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ԵՊՀ-ի աշխատակիցներից ստացած ահազանգի հետքով արձանագրում է, որ Երևանի պետական համալսարանում…
Դիտել

Պատերազմին առնչվող հանցագործություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տվյալով զոհված զինծառայողների հարազատների կողմից ստացվել է 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից սկսված 44-օրյա պատերազմին առնչվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share