Արոնյանը չի շարունակի պայքարը

Լևոն Արոնյանը դուրս է մնացել Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի փլեյ-օֆֆից:

Առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի խաղային երկրորդ օրը Արոնյանը զիջել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին` 1:2 հաշվով:

Նախօրեին էլ արագ շախմատի առաջին երկու պարտիաներում հաղթել էր Կարլսենը, իսկ երրորդ պարտիան ավարտվել էր ոչ-ոքի:

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational պայքարը շարունակում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ուեսլի Սոն և Անիշ Գիրին:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 220 հազար ԱՄՆ դոլար:

Լեւոն Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Հիշեցնենք, որ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ հեռանում է Հայաստանից եւ միանալու է ԱՄՆ հավաքականին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աֆղանստանում զինվորականներով ուղղաթիռ է կործանվել

Հաջորդը

Հայտնի են Նիդեռլանդների խորհրդարանի ընտրության արդյունքները

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման…
Դիտել

Արկադի Տեր-Թադևոսյանը փայլուն ռազմական ուղի է անցել և իր գործունեությամբ լավագույնս ծառայել է հայրենիքին․ Նիկոլ Փաշինյան

Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է․ «Խոր վշտով տեղեկացա…
Դիտել

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share