Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, հետպատերազմյան իրավիճակին ու մարտահրավերներին:

Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

Նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը, մասնավորապես փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում:

Համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Հաշվապահը մեղադրվում է պետբյուջեի և բարեգործական միջոցներից մանկատանը տրամադրված գումարը հափշտակելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հ. Վ.-ն, 2018-2021 թվականների ընթացքում որպես հաշվապահ, այնուհետև որպես…
Դիտել

Անդրանիկ Քոչարյանը Չեխիայի ԱԳՆ ներկայացուցչին ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային…
Դիտել

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԵԱՀԿ-ի ՄԽ ռուսաստանցի համանախագահ

Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման…
Դիտել

Սամվել Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվելու են հետաքննության․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share